Ես որտեղի՞ց պետք է թալանեի. հիմա «յոլա եմ գնում» թոշակով. Վաչագան Ղազարյան

Ես որտեղի՞ց պետք է թալանեի, ո՞վ պետք է ինձ փող տար։ Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հայտարարություններին՝ թալանը հետ բերելու մասին։


«Բայց ապացուցե՞լ են, որ ինչ–որ բան թալանել ենք։ Ինչի՞ բյուջեի դռները բաց ա, գնում, վերցնում, դուրս ենք գալի՞ս»,–ասել է նա։


Ինչ վերաբերում է նրան, որ ինքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով, Ղազարյանն ասել է «Ապօրինի գույքով բոլորն էլ անցնում են, պետք է ապացուցեն, որ թալանված է։ Ես ձեզ բացատրեցի, էդ 4 հողակտորը տվել են ինձ, իրենք էլ ասում են՝ ձերը չի, ես էլ տվել եմ իրանց։ Ի՞նչ խնդիր կա»։


Վաչագան Ղազարյանը հայտարարել է, որ այս պահին իր բանկային հաշիվներին մեծ փողեր չկան։ Հարցին՝ բա ո՞նց է յոլա գնում, պատասխանել է. «Թոշակ եմ ստանում»։

Քաղաքականություն