Մարզպետերն իրենց մոտ են հրավիրում 3-4 գյուղապետերի եւ պարտադրել` «Այո»-ն հաղթի. Գեւորգ Գորգիսյան
Մենք արդեն հազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետերը իրեննց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Կարեւոր է, որ այս պրոցեսում հերթական անգամ վարչական ռեսուրսը չկիրառվի, որովհետեւ մենք արդեն ահազանգեր ենք ստանում տարբեր մարզերից, որ մարզպետերը իրենց մոտ են հրավիրում գյուղապետերին եւ պարտադրում, որ իրենց մարզում «Այո»-ն հաղթի»,-ասաց Գորգիսյանը` հավելելով ,որ 3-4 մարզից արդեն ստացել են նման ահազանգեր:
Գորգիսյանը չցանկացավ սակայն բացահայտել, թե որ մարզերն են դրանք կոնկրետ, եւ ասաց. «Կարծես հին, հանրապետական մեթոդներն ենք մենք տեսնում այսօր եւ ես կոչ եմ անում ուղղակի մնալ օրենքի սահմաններում եւ ինչքան էլ որեւէ գյուղի գյուղապետ չի գալու, կանգնի լրատվականների առջեւ եւ ասի` այո, ինձ ճնշել են, ինչպես հանրապետականնեն էին ասում` ուրա, որ ընտրակաշառք ենք տվել, դե մեկին բերեք, թող ասի, որ ընտրակաշառք ենք տվել: Բայց երկիրը փոքր է եւ մենք տարբեր տեղերից ինֆորմացիա ստանում ենք»:
Գորգիսյանը հույս հայտնեց, որ «Այո»-ի քարոզչական շտաբ բի ղեկավար Սուրեն Պապիկյանը հրապարակային հորդորներից բացի, այլ գաղտնի հորդորներ չի անում մարզպետներին եւ ընտրությունները կընթանան օրենքի տառին համապատասխան:
«Ես չեմ կարծում, որ որեւէ մարզպետ, իրենց լեզվով ասած, այնքան դուխ ունի, որ պարոն Պապիկյանին առանց տեղյակ պահելու ինչ-որ գործառույթներ իրականացնի»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիմակ կրելու անհրաժեշտության և կանոնների մասին․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․ «Դիմակ կրելու անհրաժեշտո...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...