Վերջին 4 օրում ադրբեջանցիները 4 համայնք են գրավել Արցախում. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդի մեծամասնությունը տեղյակ չէ, որ վերջին 4 օրում.
«1.Ադրբեջանցիները 4 համայնք են գրավել Արցախում՝ Հադրութի և Շուշիի շրջանում։ Այդ համայնքները հայկական կողմինն էին նույնիսկ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ փաստաթղթի։
2.Այդ գործողությունների ընթացքում մեր մարտիկներից 10 հոգու հետ կապը կորել է, ենթադրվում է, որ գերի են։ Այսինքն 10 նոր գերի ունենք։
3.Ռուս խաղաղապահները 1 օր հայտարարել էին, որ պահելու են այդ գյուղերը, սակայն ՌԴ ՊՆ կայքում երեկ հրապարակած քարտեզում այդ գյուղերը հանված են ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտուց։
4.Լիսագորի հեռուստաաշտարակի մասին՝ որով ռադիոկապ էր ապահովում ՀՀ ու Ստեփանակերտի միջև... Դեռ ճշտելու բաներ կան, բայց այն, ինչ հիմա հասել է ինձ, հեչ լավ ինֆո չի։
Այսինքն իրականություն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք. որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որևէ կայունություն չի ստեղծվում, պատերազմը չի կանգնեցվում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է ավելի շատ տարածք, քան կարողացել էր գրավել զենքով, և դրանք ստանալով միևնույն է չի կանգնելու։
Ինչո՞ւ ժողովուրդը տեղյակ չէ։
Որովհետև Արցախն այսօր, ըստ էության, մեդիաբլոկադայի մեջ է, իսկ տեղեկատվական դաշտը լցված է Նիկոլով, ով ամեն գնով փորձում է շեղել ուշադրությունը Արցախից»։
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...