
Հարցաքննվել եմ ՔԿ-ում, ունեմ վկայի կարգավիճակ. Ավետ Բաբայանը անդրադարձել է լրագրողի` բռնության դեպքին

«Ես Հակոբ Կարապետյանին չեմ տեսել, նրան չեմ ճանաչում։ Մենք բռնությունը դատապարտում ենք։ Ժամանակին լինելով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ, նա չպետք է անցներ սահմանները և սեռական բնույթի հայհոյանքներ տար»,- այս մասին է հայտարարել Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը:
Նա հավելել է. «Հարցաքննվել եմ ՔԿ-ում, ունեմ վկայի կարգավիճակ։ Հուսով եմ, շատ շուտով իրավապահ համակարգը բոլոր հարցերի պատասխանը կտա»։
Նա նաև նշել է. «Իմ ներքին համոզմամբ, սա որ քաղաքական պատվեր է, քանի որ Հակոբ Կարապետյանի տարածած սուտը շարունակեց Հայկ Մարությանը։ Պարոն Մարությանին Հակոբ Կարապետյանը ևս ստե՞լ էր, թե՞ նա իրականությունն իմանալով ամպագոռգոռ հայտարարություններն արեց»։
Ավելի վաղ հայտնել էինք լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան բռնnւթյnւն է կիրառել իր նկատմամբ: Սակայն Ավետ Բաբայանն էլ հերքում է, լրագրողի ասածները և նշում, որ կապ չունի կատարվածի հետ: