Վարչապետն ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը․ Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թիվը կլինի 20՝ 15-ի փոխարեն: Մարդիկ ընտրվում են ուղիղ քվեարկությամբ։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ նաև քվոտա է սահմանվել. վարչությունում հակառակ սեռի թիվը չի կարող լինել 5-ից պակաս:
«Այն, որ երկրի գործող վարչապետը, կուսակցության առաջատարը ունի կուսակցության բացարձակ մեծամասնության վստահությունը, դա ոչ թե նորմալ է, այլ առավել քան նորմալ է, աննորմալ կլիներ, եթե այդպես չլիներ, դա կնշանակեր, որ կա ինչ-որ լրջագույն քաղաքական խնդիր»,- հավելել է Ալեքսանյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վարչության նախագահ ընտրելու հարցին՝ նա ընդգծել է, որ վարչապետն ունի բացարձակ մեծամասնության աջակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Շախմատի ձի դարձած ենք երթևեկում. Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը:Քաղաքացիները բողոքում են տրան...
Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն Սարգսյան
Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է...
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Կարսում
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները հանդիպել են Կարսում` Թուրքիայի պաշտպանության նախարարությունում...
Փարիզը կարող է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ֆրանիսայի ԱԳՆ
Ֆրանսիան պատրաստ է պաշտպանել Մերձավոր Արևելքի երկրներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար...