Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը. քաղաքապետ
Բոլորիդ հայտնի է, որ անգլիական WYG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել ըստ որի 850 ավտոբուս պետք է ունենանք, որից 450-ը պետք է լինեն 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ, մնացածը՝ 12 եւ 18 մետրանոց ավտոբուսներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը: Սա բավականին բավական երկար ու դժվար աշխատանք է պահանջել: Առկա պայմաններում շատ գործարարներ վախենում են պայմանագրեր կնքել թե համայնքի, թե պետական մասշտաբով, բայց մենք եկել ենք, վստահեցրել ենք, որ կկատարենք մեր պարտավորությունները, իրենք էլ կկատարեն մատակարարումը:
Ծրագիրը պետք է շարունակական լինի:
Նաեւ ՎԶԵԲ-ի եւ կառավարության հետ համատեղ 1 անգամ չի կայացել 12 մետրանոց ավտոբուսների գնման տենդերը: Եվս մեկ անգամ տենդեր է դրվել, որը կբացվի մարտի 31-ին: Հուսանք, որ այս անգամ կկայանա: Այստեղ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը»,-ասաց նա:
Մարությանի խոսքով, այս ծրագրի իրագործման արդյունքում կձերբազանտվենք միկրոավտոբուսներից, որոնք եւ վտանգավոր են, եւ պրոբլեմատիկ են, եւ անհարմար են. «Ուզում ենք այս առաջին քայլով ձերբազատվենք միկրոավտոբուսներից»:
Քաղաքապետը հավելեց, որ 7,5-8,5 մետրանոց ավտոբուսներ 95 տոկոսով արտադրում են միայն Չինաստանում. «Չինաստանում ավտոբուսների արտադրությունը շատ առաջ է գնացել, եւ շատ գերմանական, շվեդական, հոլանդական շատ քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները, հատկապես էլեկտրաբուսները՝ որակով անցնելով եվրոպական շատ արտադրողների: Այստեղ մեզ համար ոչ թե երկիրն է, որ արտադրում է, այլ թե ինչ պարամետրերի է համապատասխանում, իսկ մենք բարձր պարամետրեր ենք դրել:
Բավականին շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երեւանի համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հողատու թուրք. քաղաքացիները Փաշինյանին տեսնելուն պես դավաճան անվանեցին նրան
Բազմաթիվ ոստիկաններ շրջապատել են կառավարության տարբեր մասնաշենքերը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով՝ թիկնապահների ուղեկցո...
2,3 մլն դրամ բջջային հեռախոսի ծառայության, 360 հազար՝ ծաղիկների համար. Նախագահի աշխատակազմի գնումների պլանը
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։ Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ...
Ծառուկյան. ԱԱԾ-ում ասել եմ՝ պատասխան եք տալու ժողովրդի և աստծո առաջ. «Հրապարակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2020թ․ հունիսի 5-ին կուսակցութ...
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներն այսօր հեռավար եղանակով հանդիպել են
Այսօր հեռավար եղանակով կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը: Այս մասին Auroranews-ի հ...