Թրամփը՝ ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է երեք ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու մասին հաղորդումներից․ հաղորդում է Reuters-ը։
Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ շուտով կտեղեկացվի միջադեպի մանրամասների մասին: ԱՄՆ առաջնորդին նաև հարցրել են, թե արդյոք նա ռուսական ինքնաթիռի ներխուժումը համարում է ՆԱՏՕ-ի համար սպառնալիք:
«Ինձ դա դուր չի գալիս: Ինձ դուր չի գալիս, երբ դա տեղի է ունենում: Դա կարող է մեծ խնդիր լինել», - պատասխանել է նա։
Հավելենք՝ Բալթյան պետության գլխավոր շտաբը միջադեպի մասին հաղորդել էր նախորդ օրը։ Մասնավորապես, Էստոնիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ երեք ռուսական կործանիչներ խախտել են Էստոնիայի օդային տարածքը Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի Վայնդլո կղզու մոտ: Միջադեպից հետո Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և նրան բողոքի նոտա է հանձնվել։
Նմանատիպ հոդվածներ
Իմ ներքին համոզմամբ, իրագործվելու է կապիտուլյացիայի երկրորդ՝ վճռական փուլը, անհասկանալի ձևակերպումներով շղարշված. Ասկերանի նախկին ղեկավար
Ասկերանի վարչական շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաղորդագրություններ առ այն...
Մակրոնը առաջիկայում կայցելի Հայաստան թե՞ Ադրբեջան․ Ֆրանսիական կողմը պատասխանել է հարցին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին չի ժամանի ո՛չ Հայաստան, և ո՛չ էլ Ադրբեջան: Այս մասին հայտնում են...
Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել. Հակոբ Արշակյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.«Սիրելի՛ հայրենա...
«Հեղափոխությունը չի ավարտվելու»․ Փաշինյանի հայտարարությունը
2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցողը սիրո պատմություն է և այսօր է, որ հեղափոխությունը հասել է իր գագաթնակետին, ո...