
ԱՄՆ Ազգային հետախուզությունը կգաղտնազերծի Բայդենի վարչակազմի կարևոր փաստաթղթերը

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի փաստաթղթերը, որոնք բացահայտում են ներքին ծայրահեղականության դեմ պայքարի քողի տակ կատարված չարաշահումները, գաղտնազերծվելու են և հրապարակվելու են առաջիկա օրերին։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը այս հայտարարությունն արել է Ֆլորիդայում կայացած Turning Point USA համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, գրում է APA-ն։
«Շատ շուտով գաղտնազերծվելու և հրապարակվելու են փաստաթղթեր այն մասին, թե ինչպես է Բայդենի վարչակազմի առաջին օրը՝ 2021 թվականի հունվարի 21 - ին, նրա ազգային անվտանգության հարցերով օգնականը թողարկել ծառայողական գրություն, որն իրականում հիմք է դրել հետապնդումների նրանց նկատմամբ, ում նրանք համարում էին վտանգավոր ներքին ծայրահեղականներ», - ընդգծել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը։