Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին
ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։ Լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, թե ինչու պետք է չմերժենք, որովհետև իրանք տարին մեկ պետք է մարդ փոխեն, գան նորից նույն բանը ասեն»,– ասաց նա լրագրողներին։
Սիմոնյանի խոսքով` իրենց կարող են բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել, բայց ոչ մի բան չի փոխվում։
«Արցախի դրոշը բերել, էստեղ դրել են, բայց միտինգի ժամանակ մի հատ Արցախի դրոշ չեն պահում»,– ընդգծեց ԱԺ նախագահը։
Նշենք, որ «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։
Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 18։30 -ին, օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը երեկ դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին՝ ժամը 16:30-ին, նախաձեռնեն նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:
«Հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Պատգամավորները պարտավոր են գործել ժողովրդի կամքով», - ասել էր Բագրատ Սրբազանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում․ Զախարովա
Ռուսաստանը հայ պատգամավորներին կոչ է անում Մոսկվային փոխանցել Բուչայում զոհվածների ցուցակը։ Այս մասին Պետերբուրգյան միջա...
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...