Հասարակություն
Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 8-12, 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-22մ/վ արագությամբ)։
Այսօր անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 15-17մ/վ–ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +18-20, գիշերը` +10-12 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք»․ ՏԿԵ նախարար վատ և լավ լուր հայտնեց
Ուգանդայում նախարարին գնդակահարել է նրա թիկնապահը, ապա ինքնասպան եղել
Արցախից տեղահանված 120 հազար արցախցիներից միայն 21 916-ն է դիմում գրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանում շունը փորձել Է փորել տիրոջ գերեզմանը
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0