
Ուգանդայում նախարարին գնդակահարել է նրա թիկնապահը, ապա ինքնասպան եղել

Ուգանդայի աշխատանքի, զբաղվածության և արտադրական հարաբերությունների նախարար Չարլզ Օկելո Էնգոլային գնդակահարել է իր թիկնապահն աշխատանքի գնալու ճանապարհին: ԱՏեղեկությունը հայտնում է Daily Monitor պարբերականը։
Ոստիկանության տեղեկություններով` մի քանի կրակոցներ են արձակվել։ Թիկնապահը փախուստի է դիմել հանցագործության վայրից, իսկ ավելի ուշ ինքնասպան է եղել։
Ըստ աղբյուրի` Ուգադայի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների նախարարը գնում էր կառավարության նիստի:
Հաղորդվում է, որ նախարարի անձնական քարտուղար Ռոնալդ Օտիմը նույնպես լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են դատաբժիշկները։ Իրավապահները փորձում են պարզել կատարվածի դրդապատճառները