
Ավետ Բաբայանն արձագանքել է լրագրողի՝ իրեն բռնության ենթարկելու հայտարարությանը

Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանն արձագանքել է լրագրող Հակոբ Կարապետյանի հայտարարությանը։
«Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին»,- գրել է նա։
Ավելի վաղ՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ աշխատավայրից դուրս գալիս մութ ժամին, բակի անկյունում իր դիմաց դուրս է եկել դիմակավորված մեկն ու առանց բառ ասելու սկսում է հարվածներ հասցնել։ Այս դեպքին նախորդել էր այն, որ լրագրողը Երևանի քաղաքապետարանի տեսուչների կողմից ավտոբուսում տուգանված կնոջ դեպքից, որը, վճարել էր իր ուղեվարձը գրառում էր կատարե՝ հայտնելով կարծիք կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է։