ԱՄՆ-ն վետո դրեց ՄԱԿ–ի կոչին. Գազայում պատերազմը կշարունակվի
Ամերիկան վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին, որը կոչ էր անում անհապաղ զինադադար հաստատել Գազայում և ազատ արձակել պատանդներին։ Քվեարկությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հավաքից օրեր առաջ, որտեղ Գազան կլինի հիմնական թեման, և սպասվում է, որ մի շարք երկրներ կճանաչեն Պաղեստինն անկախ պետություն: Այս մասին հայտնում է Euronews-ը։
Խորհրդի մյուս 14 անդամներն աջակցել են բանաձևին, որը նաև կոչ էր անում Իսրայելին չեղարկել Գազայում ապրող 2,1 միլիոն պաղեստինցիներին օգնություն հասցնելու սահմանափակումները, սակայն ԱՄՆ-ի դեսպանը նշել է, որ տեքստը չի դատապարտում ՀԱՄԱՍ-ին և չի ճանաչում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:
«ԱՄՆ-ի դեմ լինելն այս բանաձևին անակնկալ չէ», – քվեարկությունից առաջ ասել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքական խորհրդատու Մորգան Օրտագուսը:
ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը իր դժգոհությունն է արտահայտել ԱՄՆ-ի վետոյի կապակցությամբ և ասել, որ պաղեստինցիները հիասթափված են, որովհետև հույս ունեին, որ բանաձևը կօգներ վերջ տալ ծանր իրավիճակին։
Նմանատիպ հոդվածներ
Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավոր...
«Սեւերի» ներկայացուցիչ Գևորգ Փարսյանը մասնակցել է իշխանական հանձնախմբի նիստին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստին երեկ մասնակցել է նաեւ Կապան խոշորա...
ՌԴ–ում ընդունվեց ԶՈւ–ում ծառայելու դեպքում քրեական պատիժը պայմանականի փոխելու մասին օրենքը
Երեքշաբթի ՌԴ Պետդուման երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենք՝ քրեական հանցագործություն կատարած և Ռուսաստանի Դաշնու...
ՏԵՍԱՆՈՒԹ. Դա արվել ա զուտ ուրիշ նպատակով. սահմանից պարզաբանում են տարածել աղմկահարույց տեսանյութի առիթով
Դա արվել է զուտ ուրիշ նպատակով. սահմանից պարզաբանում են տարածել աղմկահարույց տեսանյութի առիթով: