Քաղաքականություն

Ռուսաստանում ահաբեկչության փորձը ձախողվել է. լրտեսները` ձերբակալվել

Ռուսաստանում ահաբեկչության փորձը ձախողվել է. լրտեսները` ձերբակալվել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում բացահայտել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալական ցանց, որը ահաբեկչություն է նախապատրաստել պաշտպանական…

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում բացահայտել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների գործակալական ցանց, որը ահաբեկչություն է նախապատրաստել պաշտպանական ձեռնարկություններից մեկի ղեկավարի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։


Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները, ովքեր 1993, 1994 և 2006 թվականին ծնված ՌԴ քաղաքացիներ են, մտադրված են եղել պայթեցնել ձեռնարկության ղեկավարի ավտոմեքենան։


Նշվում է, որ ռումբը թաքցված է եղել քաղաքային գերեզմանատներից մեկում։ Ձերբակալվածները խոստովանական ցուցմունք են տվել՝ հայտնելով, որ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապ են պահպանել Telegram-ի միջոցով։


Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչական հարձակման նախապատրաստման և պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության հոդվածներով։ Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

Նմանատիպ հոդվածներ

Ուզում եմ հասկանալ, մեր ընդդիմադիրները հասկանու՞մ են՝ իրենց խոսույթով ինչ տրամադրություն են սերմանում և ինչ մեսիջ ուղարկում սահմանին կանգնած զինվորին. Ռուբեն Ռուբինյան

Թող քաղաքացիները դատեն, մեր կողմից ՀԱՊԿ-ին քննադատությունը ի շահ Հայաստանի է, թե ոչ։ Թող քաղաքացիները դատեն, վերջին շրջա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250