Քաղաքականություն

Հայտնի է դարձել Շեյխ Հասինայի գտնվելու վայրը Բանգլադեշի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո

Հայտնի է դարձել Շեյխ Հասինայի գտնվելու վայրը Բանգլադեշի վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարականի մասին հայտարարությունից հետո քրոջ հետ հեռացել է Դաքքայում գտնվող իր նստավայրից և ժամանել Հնդկաստանի Ագարտալա քաղաք: Այս մասին հայտնում է News18…

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարականի մասին հայտարարությունից հետո քրոջ հետ հեռացել է Դաքքայում գտնվող իր նստավայրից և ժամանել Հնդկաստանի Ագարտալա քաղաք: Այս մասին հայտնում է News18 հեռուստաալիքը։


Ենթադրվում է, որ Հնդկաստանից հետո քաղաքական գործիչը կմեկնի Լոնդոն:


Բանգլադեշում զանգվածային անկարգությունները սկսվել են 2024 թվականի հունիսին՝ աշխատանքի տեղավորման քվոտաների պատճառով ուսանողական բողոքների ֆոնին և շարունակվում են մինչ օրս։ Ցուցարարների դեմ պայքարում ներգրավված է բանակը։


Օգոստոսի 5-ին Reuters գործակալությունը, հղում անելով Նյու Դելիում բանկի հաղորդագրությանը, հայտնել էր, որ երկրի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և երկրից մեկնել Հնդկաստան՝ բողոքի ցույցերի ֆոնին:


Ավելի վաղ ցուցարարները հրկիզել էին Բանգլադեշի առաջին նախագահի հիշատակի թանգարանը:

Նմանատիպ հոդվածներ

Կրիտիկական պահ է, բոլոր կողմերը պետք է ճիշտ ընտրություն կատարեն առաջիկա ժամերին և օրերին. Բլինկենը՝ Մերձավոր Արևելքի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ այժմ «կրիտիկական պահ»...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250