Փոխվարչապետն անդրադարձել է վաշինգտոնյան պայմանավորվածությունի կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին։


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։ Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտներում ՎԶԵԲ հետ ձևավորված համագործակցությունը։


Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկուստեք կարևորել հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Զրուցակիցներն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, ինչպես նաև վաշինգտոնյան հանդիպման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման տեսանկյունից։

Քաղաքականություն