ԵԱՀԿ նախագահը` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին անհրաժեշտ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը։
«Տեղեկություն ունեմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին: ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի կողմերի միջև շփումներ լինեն և կանխվեն նման միջադեպերը»,- ասել է Օսմանին Բաքվում կայացած ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները: Նրա խոսքով՝ խաղաղությունը կարևոր է երկու կողմի համար էլ։
«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ ես աջակցում եմ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնություններին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի երեկ տեղի ունեցած միջադեպը «որպես Երևանի նպատակային սադրանք»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...