Սամվել Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Դավիթ Քալաշյանի․ մանրամասներ

 Սամվել Կարապետյանի հայցադիմումն ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի սեպտեմբերի 10-ին մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արսեն Գևորգի Հովհաննիսյանին։ Այս մասին հաղորդում է  NEWS.am–ը։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։


Նա պահանջում է Քալաշյանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։


Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցեր՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։

Քաղաքականություն