ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունը փող ծախսել գիտի, աշխատել չգիտի. Նարեկ Կարապետյան
«Հրազդանի ամենամեծ գործարանը Հրազդան ցեմենտն է, որը տարեկան մինչև 1 միլիոն տոննա ցեմենտ կարող է արտադրել։ Ցավոք, Հրազդան ցեմենտի գործարանը այս իշխանության ժամանակ փակվել է, և իշխանությունը մատը մատին չի տվել, որ վերականգնի՝ ոչ ներդրող է բերել, ոչ լավ պայմաններ է ապահովել վերազինման»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությա խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Կոտայքի մարզը Հայաստանի այն մարզն է, որտեղ 8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո աղքատությունը աճել է, և դրա մեջ մեծ դեր ունի Հրազդանի ցեմենտի գործարանի փակումը»,- ասել է Կարապետյանը` շեշտելով, որ մեր երկրին պետք է ուժեղ կառավարություն, որ վերականգնի արդյունաբերական պոտենցիալը։
«Մեր երկրի իշխանությունը փող ծախսել գիտի, փող աշխատել չգիտի։ Մի հատ հիմնական ստեղծված գործարան չեն կարողանում աշխատեցնել, ինչպե՞ս են իրենք կարողանալու երկրում ընդհանուր աշխատատեղեր ստեղծել, երկիրը ո՞նց են աշխատեցնելու»,- ասել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՊԵԿ-ը` ՀՀ-ից Ադրբեջան ապրանքներ արտահանելու մասին
«Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից»,- գրել էին ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով իրենց ՊԵԿ–ին։ Հ...
Նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով. ՀԷՑ
Ս.թ. ապրիլի 22-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության...