«Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա. Գյումրու քաղաքապետարան
Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, հերքելով լուրերը, որ «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի կայանա:
«Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։
Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի բաժինը չի ներկայացրել ամբողջական ֆինանսական հաշվետվություն։ Մշակույթի բաժնի պետն արդեն իսկ նկատողություն է ստացել։ Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ էլ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է արտահերթ նիստ։
Օրակարգում՝ «Գյումրու օր» տոնակատարության անցկացման վերաբերյալ հարցն էր: «Գյումրեցուն չեն կարող զրկել տոնից և արդեն ավանդույթ դարձած օրը արժանվույնս նշելու հնարավորությունից»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ https://auroranews.am/news/2025-09-17-gyumru-avaganin-chegharkets-gyumru-or-tonakatarutyunyԳյումրիի ավագանին չեղարկել է «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան. Նիկոլ Փաշինյան
Օնիկ Գասպարյանին, ես եմ նշանակել ԳՇ պետ, ես եմ տվել գեներալ-լեյտենանտի կոչում, գեներալ-գնդապետի կոչում, ես նրան պատերազմ...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
Կիևին ուկրաինացի քաղաքացիներ պետք չեն՝ ո՛չ կենդանի, ո՛չ մահացած․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի պայքարում Ռուսաստ...
Բելառուսի դեսպանը Լուկաշենկոյի անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին. Sputnik Արմենիա
Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկ...