Բելառուսի դեսպանը Լուկաշենկոյի անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին. Sputnik Արմենիա
Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա առթիվ, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Օգոստոսի 27-ին կայացած հանդիպմանը կաթողիկոսն ու դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում զգալիորեն սառել են։ Երկու երկրների պաշտոնյաների միջև լարվածություն է առաջացել Բելառուսի նախագահի` արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ գնահատականներից հետո։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ Բելառուսի ղեկավարն իրականում խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Նա հայ պաշտոնյաներին արգելել է մեկնել Բելառուս, քանի դեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է։
Օրերս Հայաստանի իշխանությունների հասցեին Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ ակցիայի ժամանակ դեսպանատան ուղղությամբ լոլիկ ու կարտոֆիլ են նետել։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն: Այս մասին ասել է...
ՊՆ նախարարը պահանջում է շտապ զենք ուղարկել Կուրսկ և Բելգորոդ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խնդրել է Գլխավոր շտաբին և պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին...
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչո...