Զախարովան պատասխանել է Ուկրաինայում հրադադարի մասին Մակրոնի առաջարկին
Ֆրանսիան պետք է դադարեցնի սպառազինությունների մատակարարումը Կիևին։ Այսպես է պատասխանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, թե մտադիր է Օլիմպիական խաղերի ժամանակ Ուկրաինայում զինադադարի կոչով հանդես գալ։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, նա նշել է, որ հրադադարի կոչով Մակրոնը պետք է դիմի մերձավորարևելյան հակամարտության կողմերին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրադադար կառաջարկի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, ինչպես նաև հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի շուրջ:
Օլիմպիադան կանցկացվի 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
«Այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր». Հայկ Մարության
2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի. այս մ...
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի. Զախարովա
Մոսկվան Հայաստանի հետ շփումների ընթացքում քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանին հակառուսական կուրս ներքաշելու հար...
Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանեց Երևան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «...