Գործիքները, որոնք զեղծարարներն իրականցնում են, գնալով դառնում են բարդ. ԿԲ նախագահ

Հայաստանում ֆինանսական զեղծարարության թվերի էական նվազում կա այն վերջին փոփոխություններից հետո, որոնք բանկերն արել են իրենց ներքին համակարգերում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Այն գործիքները կամ հնարքները, որոնք զեղծարարներն իրականցնում են, գնալով դառնում են բարդ։ Այդ տեսնակյունից մարդկանց կոմունիկացնելն էլ մեզ համար դառնում է բարդ։ Զեղծարարների ձևակերպումները գնալով դառնալու են ավելի հմուտ ու կրեատիվ։ Իհարկե, անվտանգության բարձրացման համար մենք աշխատացնելու ենք նաև ԱԲ–ն»,– հայտարարել է ԿԲ նախագահը։

Նրա խոսքով` զեղծարարները հիմնականում հարձակվում են այն մարդկանց վրա, որոնք ֆինանսապես ավելի կայուն են։ Գալստյանը ևս մեկ անգամ մարդկանց կոչ արեց` լինել շատ ուշադիր իրենց անձնական տվյալների հետ կապված։

«Ես ինքս կիբեռհարձակման զոհ եմ հանդիսանում, այսինքն` անընդհատ փորձում են հարձակվել իմ էլոկտրոնային հասցեի վրա։ Ես ամեն անգամ չեմ զլանում, զանգում եմ մեր ՏՏ անվտանգությանը, հարցնում` ինչ անել, պրոտոկոլը որն է, գործում եմ ըստ պրոտոկոլի։ Հիմա մարդիկ նույն կերպ պետք է վարվեն, քանի որ կապ չունի` դու ԿԲ նախագահն ես, թե ուսուցիչ ես, ճարտարապետ ես թե ֆինանսիստ, դու պիտի հետևես հիգիենայի կոնկրետ կանոններին, ըստ որոնց` քո անձնական տվյալները ոչ մի պարագայում ոչ մեկին չպետք է փոխանցես` ինչ պատրվակով էլ որ փորձեն քեզ համոզել»,– հայտարարել է Գալստյանը։

Նա վստահեցրել է, որ իր հաշիվների վրա զեղծարարների փորձերն անհաջող են եղել, քանի որ մենք ունենք աշխարհի ամենալավ ՏՏ անվտանգություններից մեկը։

Քաղաքականություն