Գազայի լիակատար գրավումը կարող է տևել մի քանի ամիս․ Իսրայելի բանակի խոսնակ

Իսրայելի կողմից Գազայի լիակատար գրավումը կարող է տևել մի քանի ամիս։ Այս մասին է հայտարարել Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։


Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) այսօր հարվածներ են հասցրել Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող Հոդեյդա նավահանգստին, The Jerusalem Post-ի՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։


«Հարվածը պատասխան էր Իսրայելի պետության դեմ հութիների ահաբեկչական ռեժիմի բազմիցս իրականացված հարձակումներին, դրանց թվում՝ անօդաչու թռչող սարքերի և «երկիր-երկիր» դասի հրթիռների արձակմանը Իսրայելի պետության ուղղությամբ»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։


Al Masirah հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իսրայելի 12 հարվածները ուղղված էին նավահանգստի նավանորոգարաններին։ Նավահանգստի երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ հարվածներն ուղղված էին երեք նավահանգստի, որոնք վերականգնվել էին Իսրայելի նախորդ հարվածներից հետո։


Շրջանի բնակիչները Reuters-ին հայտնել են, որ հարձակումը տևել է մոտ 10 րոպե։ Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ գնդապետ Ավիչայ Ադրային քաղաքացիներին կոչ է արել լքել տարածքը։


Ադրային կոչ է արել նավահանգստում խարսխված նավերին լքել տարածքը և զգուշացրել, որ նրանք, ովքեր մնում են, «վտանգի են ենթարկում իրենց կյանքը»։


Քաղաքականություն