Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Արյունալի և լայնածավալ բախումներից հետո Իսրայելը և Սիրիան համաձայնության են եկել Աս-Սուվեյդա նահանգում հրադադարի շուրջ։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հորդանանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների աջակցությամբ։
«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիներին և սուննիներին վայր դնել զենքերը և կառուցել նոր և միասնական սիրիական ինքնություն մյուս փոքրամասնությունների հետ միասին», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Հուլիսի կեսերին Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում բախումներ էին սկսել բեդվին աշխարհազորայինների և դրուզ զինված խմբավորումների միջև։ Ի պատասխան՝ Սիրիայի կառավարությունը զորքեր էր ուղարկել տարածաշրջան։ Իսրայելը պաշտպանել էր դրուզ համայնքին և հարվածներ հասցրել Դամասկոսին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ. կա զոհ
Հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային համակցված հարձակում է իրականացրել Ուկրաինայի տարածքի վրա։ Ըստ ՌԲԿ Ուկրաինայի...
Ֆրանսիայում բացահայտել են Զելենսկիի սուտը կապված պատերազմի հետ
Վլադիմիր Զելենսկին միտումնավոր իջեցնում է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների թիվը: Այս մասին գրում է ֆրանսիական...
Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում զnրավարժություններ կանցկացնեն
Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժե...
ԱՄՆ-ն միջուկային ռումբեր է տեղափոխում Մեծ Բրիտանիա՝ Ռուսաստանի պատճառով
UK Defence Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն 17 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենք է տեղակայել Մեծ Բրիտանիայի տարածք...