Ադրբեջանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններին, իսկ Հայաստանը կլինի դիտորդ
Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների հրամանատարաշտաբային վարժանքները կանցկացվեն ապրիլի 28-ից մայիսի 8-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում։ Այս մասին հայտնում են Թբիլիսիում Իտալիայի դեսպանատնից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․ «Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո Դ’Անտուոնոն հանդիպել է Վիտորիո Վենետո դիվիզիայի զինծառայողների պատվիրակության հետ, ովքեր այսօր Թբիլիսիում ավարտել են «Վրաստան-ՆԱՏՕ-2025» զորավարժությունների նախապատրաստման երկրորդ փուլը։
Զորավարժությունները կանցկացվեն ապրիլի 28-ից մայիսի 8-ը։ Կրծանիսի Վրաստան-ՆԱՏՕ համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում»։
Ըստ դեսպանատան հաղորդագրության, զորավարժությունների նպատակն է ստուգել Համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի հնարավորությունները և փորձարկել բրիգադը, որը հիմնականում վրացական է, բայց ներառում է նաև միջազգային զինվորականներ։
Զորավարժություններին կմասնակցեն նաև զինվորականներ Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Սլովակիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից։ Հայաստանը զորավարժություններին կներկայացվի դիտորդի կարգավիճակով։
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետը՝ շփման գծում իրադրության մասին
Շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասր...
Ադրբեջանը կարող է մասնակցել Թուրքիայի ռազմական գործողություններին
Ադրբեջանը կարող է մասնակցել Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը։ Այս մասին գրում է Turan պարբերականը:Հաղ...
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում. Ասրյան
Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Այս մասին Եռաբլուրում ասել...
Իսրայելական ռազմական ԱԹՍ-ները ռումբ են նետել Արևմտյան ափի փախստականների ճամբարին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Արևմտյան ափում գտնվող փախստականների ճամբարի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeer...