Ձեր շրջապատը դարձել է քրեական քրոնիկան ապահովող դերակատարների խմբակ․ Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


«Վերջին 1 շաբաթվա քրեական քրոնիկան իշխող ՔՊ-ի ակտիվ դերակատարմամբ.


Սեպտեմբերի 8-ին ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ծայրահեղ անընդունելի խոսույթով, խուլիգանական վարքով թիրխավորել է իր ընդդիմախոս պատգամավոր կնոջը: ՔՊ վարչությունը լուռ է:


Սեպտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Հակոբ Կարապետյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղարն էր, ով թեև անընդունելի բառապաշարով, բայց քննադատել է։ Երևանի քաղաքապետարանի տեսուչներին՝ ավտոբուսում քաղաքացուն անհարկի տուգանելու համար: ՔՊ վարչությունը լուռ է։


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում հայտնի դարձավ, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հանձնարարությամբառևանգել, տարել, ծեծի են ենթարկել քաղաքացու: Ծեծվողի կինն ահազանգեց:


Նայում եմ ՔՊ վարչության նիստի կադրերը. լավ դուք ասելիք չունե՞ք, ինչքա՞ն պիտի լռեք: Ձեր շրջապատը դարձել է քրեական քրոնիկան ապահովող դերակատարների խմբակ: Սրա՞ համար էիք հեղափոխություն անում, որ նսեմացնեք, առևանգեք, ծեծեք մարդկանց:


Բոլոր դերակատարները պե՛տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող»,- գրել է Թովմասյանը։

Քաղաքականություն