
Վահրամ Ավետիսյանին ուղղվել են սուր հարցեր. Մակունցը՝ ՍԴ դատավորի նախկին թեկնածուի դիմումը հետ վերցնելու մասին

Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանը կայացրել է իր որոշումը եւ մեր հարգում ենք իր որոշումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր հանդիպում էին Վճռաբեկ դատարանի նախագահ, Դատավորների ժողովի կողմից առաջադրված ՍԴ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։
«Խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ մենք հանդիպում ենք եւ Խունդկարյանը բացառություն չէր։ Խմբակցության անդամների գրեթե կեսը ներկա չեն եղել։ Պատգամավորները ուղղել են բոլոր այն հարցերը, որոնք իրենց հուզում էր, նաեւ հանրության շրջանում շրջանառվող որոշակի շեշտադրումները, որոնք մամուլում արծարծվել են»,- ասաց Մակունցը։
Հարցին՝ ինչպիսի՞ մթնոլորտում է անցել ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումը, որ նախկին թեկնածուն հետ վերցրեց դիմումը. «Հանդիպումն անցել է այն մթնոլորտում, ինչպիսի մթնոլորտում սովորաբար անցնում է մյուս թեկնածուների հետ։ Այսինքն՝ հնչում են տարբեր հարցեր, այդ թվում՝ կարող են հնչել սուր հարցեր, որոնք հնչել են։ Հավանաբար դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ կար այդպիսի տպավորություն»։
Հարցին՝ արդյոք Կառավարությունն ունի՞ նոր թեկնածու, Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունը չունի տեղեկատվություն այդ մասին։
Լրագրողի դիտարկմանը, որ քննադատություններ հնչում են նաեւ Խունդկարյանի հասցեին, ինչ հնչում են Ավետիսյանի հասցեին, Մակունցն արձագանքեց. «Պետք է արձանագրենք, որ պարոն Ավետիսյանն ինքն է որոշել՝ չուզել, որ Կառավարությունը դիտարկի իր թեկնածությունը։ Այստեղ մենք անելիք չունենք. Թեկնածուն կայացրել է իր որոշումը եւ մեր հարգում ենք իր որոշումը եւ մաղթում ենք նրան իր մասնագիտական գործունեությունում հաջողություններ»։
Լիլիթ Մակունցը նշեց, որ Խունդկարյանին եւ Ավետիսյանին ուղղված հարցերում եղել են տարբերություններ. «Հնչել են այն բոլոր հարցերը, որոնք պատգամավորներին հուզել են։ Նիստ եւ հանդիպումը եղել է փակ, եթե Խունդկարյանը հարկ կհամարի խոսել մանրամասների մասին, ես կառաջարկեմ՝ իրեն հարցադրումն ուղղել»։
Հիշեցնենք, որ երեկ Վահրամ Ավետիսյանը հայտարարեց, որ հակասություններ կան իշխող քաղաքական մեծամասնության հետ, այդ պայմաններում անիրատեսական է համարում 80 ձայն ստանալը, եւ հետ է կանչել իր թեկնածությունը առաջադրելու համաձայնությունը։