Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Վահագն Ալեքսանյանին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքում գրել է.
«Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը։
Օրահացի դիմաց ատելություն սփռողները որոշել են դերասանին փնովել, չեք հավատա՝ դեր խաղալու համար։
Շնագայլերի գործելաոճի տրամաբանությունը պարզ է՝ թիրախավորել, ատելություն տարածել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գործակալական ցանցի թրի թակով չեն անցնում, ովքեր «մեթոդիչկայում» գրված նարատիվներից շեղվող անձնական կարծիք ունեն։
Բայց այս ողորմելիները, կամ ավելի շուտ այս ողորմելիների տերերը չեն հասկանում, որ մի անգամ նույն բանը արդեն փորձել են 2021-ին ու ձախողվել, երկրորդ անգամ փորձելուց միայն իրենք են ավելի մարգինալանալու (չնայած՝ էլ ու՞ր ավելի)։
Մկրտիչ Արզումանյան ջան, ես չգիտեմ քո քաղաքական հայացքները, չգիտեմ ու՞մ ես ընտրել կամ ու՞մ ես ընտրելու, բայց դու, ինչպես յուրաքանչյուր արտիստ ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու։ Հավատա, հիմա քեզ թիրախավորող մարդիկ վաղը պատրաստ կլինեն քեզ երգեր ու պոեմներ ձոնել, եթե շեֆերի տվածից երկու կոպեկ ավել տվող լինի»։

Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին Թրամփին Ուսիկի «կեղծ» գոտին է նվիրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրել է ուկրաինացի ծանր քաշային բռնցքամարտի...
Գագիկ Ծառուկյանը կգնա՞ «Արարատցեմենտ»-ի բողոքող աշխատակիցների հետ հանդիպման․ Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ներկայացվել է «Արարատցեմենտ»-ի հետ կապված իրավիճակը։ Այս մա...
Թուրքիայում բարկացած են Մակրոնի՝ Հայոց ցեղասպանությանը մասին հրամանագրից
Չուշացավ պաշտոնական Անկարայի արձագանքը: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում անդրադ...
Ռուբինյանը նշել է՝ երբվանից կբարձրանա կենսաթոշակները
Թոշակները կբարձրանան մինչև 10 հազար դրամով, ավելի քան 600 հազար մարդու համար, այս տարվա ապրիլի 1-ից։ Այս մասին տեսանյութ...