Զելենսկին Թրամփին Ուսիկի «կեղծ» գոտին է նվիրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին նվիրել է ուկրաինացի ծանր քաշային բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի «կեղծ» գոտին։ Այս մասին հայտարարել է ինքը՝ մարզիկը, փոխանցում է ուկրաինական «Обозревател» հրատարակությունը։
«Բոլոր գոտիներս տանն են։ Ի՞նչ գոտի է տվել Զելենսկին Թրամփին, ինչ-որ հատուկ գոտի, կարծում եմ: Ես գիտեմ, թե ինչ գոտի է, ուղղակի ոչ մեկին չեմ կարող ասել, և չեմ ուզում», - ասել է նա:
Զելենսկին փետրվարի 28-ին այցելել էր Վաշինգտոն, որտեղ նախատեսված էր հանդիպում Թրամփի հետ։ Բանակցությունների ժամանակ Զելենսկու կողքին կար WBC չեմպիոնական գոտի՝ Ուսիկի անունով։
Փետրվարի 28-ի ամերիկա-ուկրաինական բանակցություններն այդպես էլ չեն կայացել։ Բանակցության ժամանակ վիճաբանություն է սկսվել Զելենսկու, Թրամփի և փոխնախագահ Վենսի միջև։ Թրամփն ու Վենսը հայտարարել են, որ ուկրաինական կողմը անշնորհակալ է տրամադրված օգնության համար։ Եվրոպացի առաջնորդները Զելենսկու կողմն են անցել, մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայի նախագահին կոչ է արել վերականգնել հարաբերությունները Թրամփի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանն` էսկալացիայի վտանգի մասին
Էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն...
Որ մի ծնողը կթողնի իր երեխային անվճար քոծություն անի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի մի շարք երկրներում բակալավրիատից միանգամից մագիստրատուրա գնալու պրակտիկան տա...
Կարող է վերադառնանք «Նոյեմբերի 9-ին» և նույն ճանապարհը կրկնվի. ԱԽ քարտուղար
Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին,...
Սրբուհի Գալյանը հայտնել է` երբ պետք է պատրաստ լինի սահմանադրության նոր տեքստը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր սահմանադրության մեջ կառավարման համակարգի փոփոխություն նախատեսվ...