Պատրաստվում ենք վաղվա սպառանալիքին. Լեհաստանը արդիականացնում է բանակը. Reuters

Լեհաստանը հավաքագրում է կամավորներ, արդիականացնում է բանակը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:


Զինված ուժերի վերակառուցման ուշադրության կենտրոնում են շարժունակությունը, զրահատեխնիկական հնարավորությունները, օդային պաշտպանությունը և լոգիստիկ գործողությունները։


Ռազմական ուսումնական ծրագրերը կամավորներին մարզում են պրոֆեսիոնալ զինվորների հետ միասին, բայց նրանց չեն ինտեգրում կանոնավոր ստորաբաժանումներում։ Կառուցվածքը թույլ է տալիս ստեղծել մասշտաբային ուժ, որը կարող է անհրաժեշտության դեպքում աջակցել Լեհաստանի պաշտպանական ռազմավարությանը, նման Լիտվայում և Գերմանիայում օգտագործվող համակարգերին։


Լեհաստանն այժմ ունի ՆԱՏՕ-ում երրորդ ամենամեծ բանակը՝ ԱՄՆ-ից և Թուրքիայից հետո՝ 216,000 անձնակազմով։ Մինչև 2027 թվականը այն նախատեսում է մարզել ևս 100,000 կամավոր։


«Մենք պատրաստ ենք դիմակայել այսօրվա իրական սպառնալիքին։ Եվ մենք պատրաստվում ենք այն սպառնալիքին, որը վաղը իրական կլինի», - ասել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։

Քաղաքականություն

Պատահարներ