ԱՄՆ-ը կարող է կտրուկ կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը․ ի՞նչ մտավախություն ունի Պենտագոնը
Պենտագոնը մտավախություն ունի, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կարող է դադարեցվել գարնանը։ Դա տեղի կունենա, եթե Կոնգրեսը հաստատի կառավարության ընթացիկ ֆինանսական տարվա ժամանակավոր ֆինանսավորման մասին որոշումը, գրում է Politico թերթը։
Արդյունքում, դրա պատճառով Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հնարավորությունը կարող է լրջորեն սահմանափակվել։ Այդ թվում՝ զինամթերքի, ինչպես նաև արդյունաբերական բազայի արդիականացման հիմնական համակարգերի համար, որոնք փոխանցվում են Կիևի ռեժիմին։
Հոդվածում նշվում է, որ որոշումը կնվազեցնի 29 միլիարդ դոլարի հասնող պաշտպանության նախարարության ֆինանսավորումը կամ 3,7 տոկոսը՝ նախագահ Ջո Բայդենի 2023 թվականի ֆինանսական տարվա խնդրանքից:
«Տարեկան բյուջեն կարող է հետաձգել արդյունաբերական բազայի արդիականացումը մի քանի առանցքային համակարգերի համար, ներառյալ Abrams տանկը և M777 քարշակային հաուբիցը, դրանք այն զենքերն են, որոնք ԱՄՆ զինվորականները փոխանցում են Ուկրաինային»-, ասել է Սելիգմանը:
Այս տարվա գարնանը Կոնգրեսը մոտ 40 միլիարդ դոլար է հատկացրել վարչակազմին՝ Կիևին տարբեր տեսակի օգնություն տրամադրելու համար, այդ թվում՝ ռազմական և տնտեսական։ Հոկտեմբերին Բայդենը ստորագրեց օրինագիծ, որը կշարունակի ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև այս տարվա դեկտեմբերի կեսերը, որը ներառում է 12,4 միլիարդ դոլարի նոր օգնություն Ուկրաինային:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռա...
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում
Իսրայելը թիրախներ է խոցել Գազայի հատվածում: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծա...
Կարմիր գիծ է նշվել․ Շոլցը՝ Ռուսաստանից եկող վտանգի մասին
Վտանգը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում պատերազմի ընթացքում միջուկային զենք կօգտագործի, նվազել է՝ ի...
Իրավիճակը Օդեսայում շատ ծանր է. Զելենսկին դիմել է բնակիչներին
Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Օդեսային, Կիև հակահարված է տվել Մելիտոպոլում:Ուկրաինական բանակը հայտարարել...