
Ավանեսյանը` շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպքի մասին

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք: Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:
Սիրելի՜ քաղաքացիներ
Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:
Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով: Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:
Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է»,- գրել է Ավանեսյանը: