Քաղաքականություն
Ռուսական ԱԹՍ-ների ներխուժումը սխալմունք չէր. Տուսկը պատասխանել է Թրամփին
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ ընդգծելով, որ ինքը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի խախտումը սխալ չի համարում և դա չէր կարող սխալմունք լինել:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը Լեհաստանի տարածք կարող էր սխալմունք լինել:
Լեհաստանի փոխվարչապետ և թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին, իր հերթին, նշել է, որ Վարշավան ունի բոլոր անհրաժեշտ ապացույցները, որ միջադեպը «պլանավորված սադրանք» էր։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսրայելը կդուրս բերի զորքերը․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը
Իրանի հարցով որոշումը կայացված է․ ԱՄՆ-ը Սենատը մերժեց բանաձևը
Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան
3.0