Գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը. Դոնալդ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը։
«Ընթանում է գործողություն, որը կապված է Լեհաստանի օդային տարածքի բազմակի խախտումների հետ։ Զինված ուժերը կիրառել են սպառազինություն այդ օբյեկտների դեմ։ Ես մշտական կապի մեջ եմ նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Ստացել եմ ուղիղ զեկույց օպերատիվ հրամանատարից», - գրել է Տուսկը X սոցիալական ցանցում:
«Զինված ուժերի օպերատիվ հրամանատարից հաղորդագրություն եմ ստացել անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, որոնք ներխուժել են մեր օդային տարածք և կարող էին վտանգ ներկայացնել: Գործողությունը շարունակվում է։ Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ ստեղծված իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունների մասին։ Մենք մշտական կապի մեջ ենք»,-ավելի ուշ գրել է Տուսկը։
Հավելենք, որ Լեհաստանը արտակարգ անվտանգության խորհուրդ կհրավիրի:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ Մեծ Բրիտանիան ռազմական կցորդ է նշանակել Ադրբեջանում
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Բաքվում հայտարարել է Ադրբեջանում բրիտանացի առաջին ռազմական կցորդ Գևին Թարբարդի նշանակման մաս...
ՔԿ ղեկավարը մանրամասներ է հայտնել Միրզոյանի դեմ մահափորձի գործից
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդ...
Խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից. Իրանի գերագույն առաջնորդի հրահանգը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկ...
Բաքու-Նախիջևան թռիչքը նույնիսկ բիզնես տեսակետից շահավետ չի եղել. կարող եք քարտեզի վրա քանոնով հաշվարկել. Ճաղարյան
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքու-Նախիջևան թռիչքի շուրջ...