Քաղաքականություն
Կարող էր սխալմունք լինել. Թրամփը՝ Ռուսական ԱԹՍ-ների Լեհաստան ներխուժման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք, միաժամանակ այն կարծիքն է հայտնել, որ դա կարող էր տեղի ունենալ ոչ միտումնավոր, այլ՝ սխալմամբ, հաղորդում է Bloomberg-ը:
Մինչդեռ Վարշավան հայտարարել է, որ Ռուսաստանը կանխամտածված է հարձակվել Լեհաստանի վրա և խնդրել է խորհրդակցություններ անցկացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ասել էր, որ «չէր ծրագրել» հարվածել Լեհաստանում գտնվող թիրախներին: Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլան էլ հայտնել է, որ լեհ զինվորականները Բելառուսից նախազգուշացում են ստացել անօդաչու թռչող սարքերի տեղաշարժի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
«Փաստ». Գաղտնի ընդդիմադիր շարժում է ստեղծվում. ինչու՞ հանրությունը չի իրազեկվում
Facebook-ն ու Instagram-ը թույլատրել են բռնության կոչերը ռուս զինվորականների նկատմամբ
Ովքեր փորձում են խաղաղության փոխարեն թշնամություն բերել, հաջողության չեն հասնի. Էրդողան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իսրայելը կդուրս բերի զորքերը․ Թրամփի աղմկահարույց հայտարարությունը
Իրանի հարցով որոշումը կայացված է․ ԱՄՆ-ը Սենատը մերժեց բանաձևը
Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան
3.0