Առանց փողոցային պայքարի իմպիչմենտ հնարավոր չէ․ Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Աժ-ում տեղի ունեցած ճեպազրույցում նշել է, որ իմպիչմենտի գործընթացն առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների և փողոցային պայքարի հնարավոր չէ և դա իշխանության ներկայացուցիչները գիտեն։ 


Ըստ Մամիջնյանի դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետին անվստահություն հայտնելու և հենց այդեպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին։


«Մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը։ Մինչև չլինի 54 ստորագրություն մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Թուղթը մուտք անելու պահին գործընթացն արդեն հաղթանակած է լինելու, որովհետև անհրաժեշտ է լինելու հենց 54 ձայն»,- ասել է Մամիջանյանը և հավելել, որ ամեն օր տեղի են ունենում անդարձելի սխալներ, հետևաբար այդ գործընթացը օր առաջ պետք է տեղի ունենա։

Քաղաքականություն

Պատահարներ