Գերմանիայում ձերբակալվել է անօրինական միգրանտներ տեղափոխող ադրբեջանական խմբավորման ղեկավարը
Ամիսներ տևած հետաքննությունից հետո Գերմանիայի դաշնային ոստիկանությունը Վուպերտալ քաղաքում ձերբակալել է 40-ամյա Ադրբեջանի քաղաքացու, որը ղեկավարել է մարդկանց առևտրով զբաղվող խմբավորում: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ նա կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարն էր, որը ապահովել է առնվազն 87 միգրանտի անօրինական տեղափոխումը երկիր:
Խումբը հայտնաբերվել է չեխական ոստիկանությունից ստացված տեղեկատվության շնորհիվ: 2024 թվականի ամռանը Չեխիայում՝ Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասի հետ սահմանին, կանգնեցվել է տասից ավելի անօրինական միգրանտներով լի շարժական տուն: Պարզվել է, որ այս կերպ իրականացվել է առնվազն վեց անգամ Գերմանիա ուղևորություն: Դաշնային ոստիկանությունը նույնականացրել է այս խմբի կողմից բերված 87 միգրանտի:
Նմանատիպ հոդվածներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` գործադուլի մասին
«ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ մամուլի հաղորդագրությունը.Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրութ...
Նագասակի պրեֆեկտուրայի 22 հազար բնակիչներին խորհուրդ է տրվել տարհանել
Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայում ավելի քան 22 հազար մարդու խորհուրդ են տվել տարհանել հորդառատ անձրեւների պատճառով։ Այս...
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հրադադարը պահպանել
Միացնալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին...
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը խաղաղության գործընթացին աջակցող քայլ է. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտը կենսական քայլ է, որն աջակցում է խաղաղության գործընթացին՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող...