Հնդկաստանը պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը. ԱՄՆ առևտրի նախարար
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ, երբ վերջինս դադարեցնի ռուսական նավթ գնելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը։
«Մենք պատրաստվում ենք կարգավորել այդ հարցը Հնդկաստանի հետ: Հնդկաստանը, որպես ամբողջություն, պետք է բացի իր շուկան և դադարեցնի ռուսական նավթ գնելը: Կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի, երբ նրանք դադարեցնեն ռուսական նավթ գնելը»,- ասել է նախարարը:
Հավելենք՝ Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ սահմանել է լրացուցիչ 25% մաքսատուրքեր՝ կապված ռուսական նավթի և նավթամթերքի գնման հետ։ Այսպիսով, հնդկական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերը բարձրացվեցին մինչև 50%։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը այս գործողությունները անվանել է անարդար։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը նպատակ ունի լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսե...
Էդգար Ղազարյանին առաջադրվել է 5 տարվա ազատազրկմամբ մեղադրանք
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Ա...
«Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի». Չավուշօղլու
ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որոշ դետալներ է բացահայտել հայ-թուրքական հարաբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զիջելու Արցախ չունենք․ սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում․ Արցախի պետնախարարի հայտարարությունը
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձ է հղել։ «Սիրելի՛ արցախցիներ, աշխարհասփյուռ հայեր՝ Արցախի...