
Ալեն Սիմոնյանի ակնարկը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ԱԺ-ում իր ճեպազրույցին և դրա շուրջ ստեղծված իրադարձություններին․
«Այսօր հերթական ճեպազրույցն եմ տվել, որը, եթե մի նախադասությամբ վերնագրենք, այն մասին էր, որ ԱԺ-ում այլևս ընդդիմություն չկա: Դրանից հետո, իրենց ընդդիմադիր համարող ԱԺ պատգամավորները, իրար հերթ չտալով, անդրադարձել են իմ ճեպազրույցին և 50 րոպեանոց ճեպազրույցից արձագանքել այն բանին, որ իմ նկարն ավելի շատ մարդ իր շուրջը կհավաքի, քան իրենց հանրահավաքը: Հիրավի, պառլամենտական ընդդիմությունն այլևս չկա, և մենք ականատեսն ենք լինում նրանց վերջին խռխռոցներին: Արա, ես Ձեզ՝ 50 րոպե, դուք՝ իմ նկարի մասի՞ն
Սա էլ ձեզ նկար, քննարկեք դե»
Կից տեղադրել է հետևյալ նկարը և գրել.
«Պուշոկ, սանիկիդ չէիր ասել, որ դու ինձ քաղաքացու հետ միջադեպից հետո զանգել ես, ասել ես՝ «էս ինչ լավ տեքստ ես գրել», քո աջակցությունն ես հայտնել: Լսիր, տենց բաներն ասա, որ գոնե քո մոտիկներին «դեմ չտաս»: Սա էլ հո Կիպրոսում ծեծ ուտելու պատմության պես մի բան չի՞, որ նկարվես 7 օր անց ու գրես, որ քեզ բան չի եղել, հետո նստես, դողաս, որ հանկարծ վիդեո դուրս եկավ, ի՞նչ ես անելու, կամ հերթով զանգես ԶԼՄ-ներ, խնդրես չգրեն դրա մասին:
Քեզ ասում եմ՝ զանգիր, հետաքրքիր տղա ես, խի՞ չես զանգում :)) Մինչև չզանգես ինձ՝ սա չի ավարտվելու, հա տալու եմ գլխիդ ցավոտ, հետո ավելի, հետո էլ ավելի»:
Շարունակելի. . .