Խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից. Իրանի գերագույն առաջնորդի հրահանգը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրահանգել է խուսափել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտությունից՝ ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո հարաբերությունների վատթարացման ֆոնին: Այս մասին գրում է New York Times-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Կիրակի օրը անօդաչու թռչող սարքը հարձակվել է Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազայի վրա։ Պաշտոնապես երեք ամերիկացի զինվորական է զոհվել, ավելի քան 40 զինվոր վիրավորվել։ Ամերիկացիները տարածաշրջանում Իրանի հետ կապված խմբավորումներին մեղադրել են ռազմական օբյեկտի վրա հարձակման համար: Սպիտակ տունը խոստացել է պատասխանել Մերձավոր Արևելքում իր զինվորականների դեմ հարձակմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին նշել է, որ պատասխանը կարող է լինել «բազմաստիճան, տեղի ունենալ փուլերով և պահպանվել ժամանակի ընթացքում»։
Ըստ հրապարակման՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այս շաբաթ արտակարգ նիստ է անցկացրել՝ քննարկելու իրավիճակը։ Աղբյուրների համաձայն, այաթոլլահ Խամենեին հանդիպման մասնակիցների ծրագրերը լսելուց հետո պատասխանել է հստակ հրահանգներով՝ խուսափել ԱՄՆ-ի հետ ուղիղ պատերազմից և հեռացնել Իրանին ամերիկացիներին սպանած խմբավորումների գործողություններից։
Միաժամանակ Իրանը պատրաստվում է հակահարված տալ, եթե ԱՄՆ-ը պատասխան հարված հասցնի։ Ըստ աղբյուրների՝ իրանական հրամանատարությունը բոլոր զինված ուժերը դրել է բարձր պատրաստության վիճակի, ակտիվացրել է ՀՕՊ համակարգերը և բալիստիկ հրթիռներ տեղակայել Իրաքի հետ սահմանի երկայնքով։
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ում քննարկվում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցը. ArmLur
ArmLur-ի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունների ներսում այս պահին շատ թեժ քննարկվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմո...
ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Ար...
Ո՞վ ասաց, որ մենք ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը․ Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է և միայն Հայաստանի Հանր...
Սիմոնյանը անդրադարձել է տեսակետին, թե սահմանադրությունը փոփոխվում է Ադրբեջանի պահանջով
Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալ...