ՔԿ ղեկավարը մանրամասներ է հայտնել Միրզոյանի դեմ մահափորձի գործից
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված մահափորձի գործով շուտով արդյունքներ կլինեն։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանում` ներկայացնելով գերատեսչության աշխատանքի վերաբերյալ տարեկան զեկույցը։
Նա հիշեցրել է, որ Արարատ Միրզոյանի մահափորձը կատարելու վերաբերյալ դրվագով 1 անձ կալանավորվել էր, և գործն ուղարկվել էր դատարան։
ՔԿ ղեկավարն ընդգծել է, որ Միրզոյանի մահափորձի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, և որ այս մասով ԱԱԾ-ն բազմաբնույթ մեծածավալ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացրել:
«Առանձին-առանձին հատվածներում անձանց անհատականացնելու, նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ մեծածավալ գործողություններ են կատարվել։ Հավաստիացնում եմ, որ հենց հիմա էլ այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք, որովհետև ի պատիվ ազգային անվտանգության ծառայության, բազմաթիվ անձանց արդեն նույնականացրել ենք»,– ասել է Պողոսյանը։
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Հայաստանին զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան Եր...
Շահրամանյանի ստորագրմամաբ անվավեր է ճանաչվել Արցախը լուծարելու մասին հրամանագիրը
Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...
Մենք այդ հարցն այդպես չենք բարձրացնում, ինչպես Ադրբեջանը. Փաշինյան
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք ցանկանում են փակել հակամարտության էջը իրենց տարածքում և այն տեղափոխել Հայաստանի տարածք...