Անձրևները կվերսկսվեն. սպասվում է նաև քամու ուժգնացում. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 10–ի ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ջուրն ու կոլան լակում եք, դուրս շպրտած դատարկ շիշը թող քարի տեսքով ետ գա մեքենայի վրա․ Լուսինե Հարոյան
«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերևի նկարում Արարատի...
Ոստիկանությունը վարորդների համար զգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀ ոստիկանությունը վարորդների համար զգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել: «Հանրապետության ողջ տարածքում առատ տե...
Ինչ իրավիճակ է Երասխում
Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երաս...
Հայրապետյանը հարցեր է ուղղել Կառավարությանը՝ ռեկտորի ընտրության արդյունքների վերաբերյալ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում Կառավարու...