Դպրոցականները և ուսանողները տրանսպորտից օգտվելու արտոնություն ստացան
Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ուսանողների ու դպրոցականների կողմից 1 ամսվա տրանսպորտի տոմս գնելու դեպքում նրանք հավելյալ 15 օր արտոնություն են ստանում։ Այս մասին հայտարարվեց Երևանի ավագանու նիստին։
Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։ Հուլիսի 28–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, ինչին կհաջորդեն Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար դասընթացները։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳ նախարարը հայտարարեց, որ տեղյակ չէ հուշագրից, իսկ վարչապետը առ այս պահը չի արձագանքել դրան. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆե...
Թացը չորից տարբերեք. ոստիկանությունը զգուշացնում է
Հանգստի սեզոնին ընդառաջ ոստիկանությունն արտերկիր մեկնողներին խորհուրդներ է տվել խարդավանքների զոհ չդառնալու համար։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ճամփեն փակում ենք, մենակ ՊՆ մեքենաներին տեղ կտանք»․ բողոքի ակցիա՝ Երևան-Արտաշատ մայրուղղում
Ոռոգման ջրի խնդրով արտաշատցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Երևան-Արտաշատ մայրուղին: «Ճամփեն...
«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը անգամ Փաշինյանի ծիծաղը շարժեցին
Գյումրու օրվան նվիրված միջոցառումների շարքում Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել նաև բացօթյա փոքրիկ ներկայացման, որտեղ...