Մենք կանգնած ենք հիմնարար, գրեթե պատմական խնդիրների առջև. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծիքով Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծել և պրագմատիկ արտաքին քաղաքականություն վարել, որն ավելի շատ կողմնորոշված կլինի դեպի գերմանական և եվրոպական շահերը: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Ֆրիդրիխ Մերցն ասել է Գերմանիայի դեսպանների համաժողովում, որը տեղի է ունենում երկրի արտաքին գործերի նախարարությունում:
«Այն, ինչ մենք անվանում էինք լիբերալ աշխարհակարգ, այժմ ճնշման տակ է բազմաթիվ կողմերից, այդ թվում՝ քաղաքական Արևմուտքի ներսից», - ասել է Մերցը:
Նրա խոսքով՝ համակարգային հակամարտություն է առաջացել լիբերալ ժողովրդավարությունների և ավտոկրատիաների առանցքի միջև, որոնք աջակցում են միմյանց՝ բացահայտ ձգտելով մրցակցության։
Մերցի կարծիքով՝ ստեղծվում են նոր ռևիզիոնիստական դաշինքներ, իսկ ճգնաժամերն ու հակամարտությունները կուտակվում են:
«Այսպիսով, մենք կանգնած ենք հիմնարար, գրեթե պատմական խնդիրների առջև՝ ստեղծել նոր անվտանգության ճարտարապետություն, որը, եթե ամեն ինչ լավ ընթանա, հուսալիորեն կգոյատևի մի քանի տասնամյակ», - ասել է Մերցը:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի այցը Ժնև չեղարկվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Ժնև չեղարկվել է՝ ԵՄ անդամ երկրերի կողմից ավիաերթուղիներն արգելափա...
Եթե 100 հազարներով մարդկանց չտանեին ընտրատեղամաս՝ մենք կհավաքեինք 65 տոկոս . Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և իր նախկին հայտարարությ...
Ինչու է ամերիկյան միջուկային զենքը տեղակայվում Եվրոպայում․ պարզաբանում են ԱՄՆ-ից
ԱՄՆ-ը միջուկային զենք է տեղակայել Եվրոպայի երկրների տարածքում, որպեսզի նրանց հետ պահի սեփական միջուկային զենքը ստեղծելու...
Սպիտակ տունը` ռուսական միջմայրցամաքային «Սարմատ» բալիստիկ հրթիռների կիրառման մասին
Միացյալ Նահանգները վերջին 72 ժամվա ընթացքում նկատել է ուկրաինական զորքերի զգալի առաջընթացը հարավային Զապորոժիեում։ ...