Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ. Ռուբինյան
Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Ռուբինյանը վստահեցրել է, որ հայկական կողմից խոչընդոտներ չկան, իսկ հարաբերությունների հաջող հաստատման օրինակ է բերել ՀՀ-ի և Պակիստանի միջև վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ըստ նրա՝ դա նշանակալի իրադարձություն է և հույս կա Թուրքիայի հետ գործընթացում առաջընթացի։
«Կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այն կա, դա տեղի կունենա կարճ ժամկետներում»,- հայտարարել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ հայկական կողմից որևէ նախապայման չկա և վստահեցնելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Կիևի դեմ
Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Կիևի դեմ՝ Ուկրաինայի կողմից Իրանի հետ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցո...
Թրամփը չի ցանկացել մաքսատուրքեր սահմանել ապրիլի 1-ին` ծիծաղի օրը
Դոնալդ Թրամփը չի ցանկացել մաքսատուրքեր սահմանել ապրիլի 1-ին` ծիծաղի օրը։ Նրա ելույթը հետաձգվել է մինչև վաղը։ Այս մասին հ...
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը շատ լավ ընկալվում է միջազգային հանրության կողմից. Խաչատուրյան
Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագա զարգացման համար, Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թագուհի Թովմասյանը` իր քաղաքական ակցիայի մասին
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը որոշել էր ակցիա անել և չիջնել ամբիոնի մոտից։ Այդ մասին նա հայտարար...