Թրամփը չի ցանկացել մաքսատուրքեր սահմանել ապրիլի 1-ին` ծիծաղի օրը
Դոնալդ Թրամփը չի ցանկացել մաքսատուրքեր սահմանել ապրիլի 1-ին` ծիծաղի օրը։ Նրա ելույթը հետաձգվել է մինչև վաղը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Սակագները կհայտարարվեն վաղը: Դրանք անմիջապես ուժի մեջ կմտնեն: Ինչպես գիտեք, նախագահը երկար խոսել է այս մասին: Նա շատ է խոսել այն մասին, որ ապրիլի 2-ը Ամերիկայում ազատագրման օր է: Դա տեղի կունենար այսօր, եթե չլիներ ապրիլմեկյան օրը», - ասել է նա:
Ըստ Սպիտակ տան պաշտոնյայի, օտարերկրյա ընկերությունները կկարողանան խուսափել մաքսատուրքերից, եթե «որոշեն բիզնես անել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, … եթե այդ ընկերությունները որոշեն ներդրումներ կատարել այստեղ՝ Միացյալ Նահանգներում և տեղափոխել իրենց արտադրությունը»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Աննախադեպ համաձայնություն` Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ադրբեջանցի և վրացի գործընկերների հետ պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։Ադրբեջան...
Փարաքարում հաղթեց Վալոդյա Գրիգորյանը
Փարաքարում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվել է. հաղթել է «Միասնություն» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն` Վալոդյա Գրիգոր...