Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Կիևի դեմ
Թեհրանը պատասխան միջոցներ կձեռնարկի Կիևի դեմ՝ Ուկրաինայի կողմից Իրանի հետ դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ազատ մուտքի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի խզման որոշումից հետո: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Հակազդեցություններ կձեռնարկենք Ուկրաինայի կողմից դիվանագիտական անձնագրեր ունեցող Իրանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքը չեղարկելու որոշման դեմ։ Մանրամասները մշակվում են», – նշել է Բաղային մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ին Գերագույն Ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչը՝ Տարաս Մելնիչուկը, հայտարարեց, որ կաբինետը խզել է Իրանի հետ 1993 թվականի մարտին ստորագրված դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։ 2024 թվականի նոյեմբերին Կիևը նաև խզել է Թեհրանի հետ 1993 թվականի օդային երթևեկության մասին համաձայնագիրը։
Ուկրաինան էլ իր հերթին մեղադրում է Իրանին հակամարտության մեջ Ռուսաստանին օգնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի հակահայաստանյան հարվածները շարունակվում են․ Աշոտյան
Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և ԱՊՀ երկրներով, և այս ընթա...
Ադրբեջանի ախորժակը զգալիորեն բացվել է. Աբրահամյան
Ադրբեջանը չի ստորագրում Հայաստանի հետ բանակցված փաստաթուղթը, որովհետև հայաստանյան իշխող ուժի պարտվողական քաղաքականության...
Արցախից՝ գազի մատակարարումների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվու...
Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ. Ադրբեջանում ՌԴ դեսպան
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում...