Գեղամ Նազարյանը` Խոյ համայնքում պարեկին ծեծի ենթարկելու դեպքի մասին
Հասարակությանը հուզում է Խոյի համայնքապետի և նրա ազգականների հետ կապված դեպքը, երբ պարեկների էին ծեծել, 5 հոգի ձերբակալվել էին և 5-ն էլ ազատ էին արձակվել, ընդհանրապես մեղադրանքներ չեն առաջադրվել: Այս մասին ԱԺ-ում հայտնել է պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին։
Պատգամավորը հարցրել է, թե փոխնախարարին չի անհանգստացնում, որ պարեկին ծեծել են և որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվում։
«Այսինքն ի՞նչ, հանրությունն ազդակ ստանա, որ պարեկին կարող են ծեծե՞լ»,-հարցրել է Նազարյանը։
Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ տվյալ դեպքով քրեական վարույթ կա նախաձեռնված։
«Եթե չեմ սխալվում, ձեր նկարագրված դրվագով ապացուցված կամ հաստատված վիճակ չունենք»,-ասել է ՆԳ փոխնախարարը և զերծ է մնացել գնահատականներ հնչեցնելուց։
Նա վստահեցրել է, որ եթե հաստատվի որ հանցագործություն է եղել համապատասխան հետևանքներ կլինեն։
Նմանատիպ հոդվածներ
Դժվար թե Լեհաստանում ընկած հրթիռները Ռուսաստանից արձակված լինեին. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քիչ հավանական է համարում, որ Լեհաստանում երեկ երեկոյան ընկած հրթիռները արձակված լինեն Ռուսաստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հեղեղը քշում-տանում մեքենան․ նոր կադրեր՝ Կրասնոդարի շրջանից
Ռուսաստանում ջրհեղեղները շարունակվում են։ Թելեգրամյան ալիքներում մեկը մյուսի հետևից հայտնվում են նմանատիպ տեսանյութեր, ո...
Կոստանյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ազատվել 18 վարորդ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ազատվել 18 վարորդ։«Տեղեկացնում եմ, որ 18 վ...
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել...