Այն ժամանակ արցախցիներին ասում էինք՝ դուրս մի՛ եկեք, մեզ ասում էին՝ չեն թողնում գանք Հայաստան. Հրաչյա Հակոբյան
ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը 2023 թվականին Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը չի համարում Արցախը հանձնել, փոխարենը, ըստ նրա, Արցախը հանձնել են Եվլախում:
Նա նաև չընդունեց հարցադրումները, թե ինչու են Սյունիքից ճանապարհ հանձնել:
«Սյունիքից ճանապա՞րհ ենք տվել, երբ այդ ճանապարհը վերահսկվելու է ՀՀ օրենքներով, դուք համարում եք, որ այդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»,- հայտնել է նա:
Դիտարկմանը՝ իրենց նշած խաղաղությանն ի՞նչ գնով են հասնելու, Արցախը հանձնելո՞ւ, Հակոբյանն ասաց. «Արցախը գիտեք ովքեր են հանձնել, այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին»:
Նա նշել է, թե իրենք էլ ասում էին արցախցիներին՝ մնացեք ապրեք ձեր հողում: Իսկ թե հիմա ինչու չեն խոսում արցախցիների վերադարձի մասին, Հակոբյանը հայտարարեց. «Այն ժամանակ ասում էինք՝ դուրս մի՛ եկեք, մեզ ասում էին՝ չեն թողնում գանք Հայաստան, հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում հետ վերադառնանք Արցախ»:
Արցախցի լրագրողի ճշտող հարցին՝ 120 հազար արցախցիներն ինչպե՞ս պետք է ապրեին ադրբեջանցիների հետ, նա ասել է. «Բա հիմա ինչի՞ եք ուզում վերադառնալ Արցախ: Մենք էլ էինք ուզում, որ դուք անվտանգ ապրեիք, ասում էինք՝ գնացեք, բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում հասցնել այն փուլին, որ Եվլախում ստորագրեին Արցախի լուծարման փաստաթուղթը»:
Լրագրողների դիտարկմանը՝ Եվլախում ոչինչ չի ստորագրվել, Հակոբյանը սկսել է հակադարձել. «Բա որտե՞ղ ա ստորագրվել, եկե՛ք կանգնեք իմ տեղը դուք պատասխանեք հարցերին»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Հյուրընկալել եմ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին. Փաշինյան
Կառավարությունում հյուրընկալել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած եղբայրական Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպի...
Կարծես խոսքն ինչ-որ շահութաբեր բիզնես-նախագծի մասին է․ Լավրով
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության դիրքավորումը հիշեցնում է ոչ թե ռազմական գործողությունների ֆինանսավորում, այլ շահութաբ...
Կանադայի վարչապետն անպատասխան թողեց հայ գերիներին վերադարձնելու հարցը
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երևանում անպատասխան է թողել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի մասին հարցը:Երևանում գտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադիրովը հայտնել է, որ Կուրսկի մարզում Ախմատ-Չեչնիայի գնդի ուժերն ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈՒ տեխնիկայի շարասյունը
Կադիրովը հայտնել է, որ Կուրսկի մարզում Ախմատ-Չեչնիայի գնդի ուժերը ծովային հետեւակի և անձնակազմի հետ միասին ոչնչացրել են...